«Toosie Slide», կանադացի ռեփերԴրեյքի երգ։ Այն թողարկվել է 2020 թվականի ապրիլի 3-ին Republic և OVO լեյբլներում[1]։ Երգը անվանվել է սոցիալական մեդիայի բլոգգեր Toosie-ի պատվին, ով մինչ այդ օգնել է վիրուսային դարձնել այն[2]։ Տեսահոլովակը թողարկվել է երգի հետ միասին, ցուցադրելով Դրեյքին կարանտինում՝ COVID-19 համավարակի պատճառով։ Այն նաև ցուցադրում է Toosie Slide պարը Դրեյքի Տորոնտոյի առանձնատանը։ Երգը դեբյուտել է ամերիկյան Billboard Hot 100 հիթ-շքերթի առաջին հորիզոնականին, դարձնելով Դրեյքից առաջին տղամարդ արտիստ, ով ունեցել է երեք համար մեկ դեբյուտ[3]։