Touch Me

«Touch Me»
The Doorsսինգլը
«The Soft Parade» ալբոմից
«Բ» կողմWild Child
ԹողարկվածԴեկտեմբեր, 1968
ՖորմատCD, 7" վինիլ
ՁայնագրվածՀոկտեմբեր 1968
Ժանրսիմֆոնիկ ռոք
ԵրգահանՌոբի Կրիգեր
Տևողություն3:11
ԼեյբլElektra
ՊրոդյուսերՓոլ Ա. Ռոթշիլդ
The Doors-ի սինգլների ժամանակագրություն
«Hello, I Love You»
(1968)
«Touch Me»
(1968)
«Wishful Sinful»
(1969)

Touch Me-ն ամերիկյան լեգենդար ռոք խումբ The Doors-ի երգն է։ Երգը ընդգրկվել է խմբի չորրորդ ստուդիական ալբոմում՝ The Soft Parade-ում 1969 թվականին[1]։ Թողարկվել է որպես ալբոմի առաջին սինգլ 1968 թվականին և սինգլի Բ կողմը եղել է Wild Child երգը։ Երգը հայտի է նրանով որ նրա մեջ օգտագործվել են մի շարք լարային և փողային գործիքներ։ Երգի մեջ կա նաև սաքսոֆոնային հատված, որը նվագել է Կուրտիս Էմին։ Իսկ Ջիմ Մորիսոնի վոկալային հատվածներից որոշները ունեցել Ծննդյան տոների երգերին հատուկ հնչողություն։ Երգի ստեղնաշարային ռիֆը մասամբ վերցված է Four Season խմբի "C'mon Maryann" երգի կիթառային ռիֆից։

Ձայնագրվելով որպես սինգլ 1968 թվականի դեկտեմբերին այն զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը Ամերիկյան Billboard Hot 100 չարթերում իսկ Cashbox Top 100 չարթերում այն զբաղեցրեց 1-ին հորիզոնականը 1969 թվականին՝ դառնալով խմբի թվով երրորդ սինգլը, որն զբաղեցրեց առաջին հորիզոնականը Ամերիկայում։ Սինգլը բարձր հորիզոնականներ է զբաղեցրել նաև այլ երկրներում զբաղեցնելով 1-ին հորիզոնականը Կանադայի RPM չարթերում և 10-րդ հորիզոնականը Ավստրալիայի Kent Music Report չարթերում։ Չնայած այս ամենին սինգլը չի կարողացել հորիզոնական զբաղեցնել Մեծ Բրիտանիայի չարթերում։

Երգի ռեմքիս տարբերակը հավելյալ ճնշումով և բասային մասերով ձայնագրվել է 1974 թվականին Heavy Metal հավաքածու ալբոմի մեջ, Warner Bros. Special Products գործընկերության միջոցով։

  1. http://www.allmusic.com/song/touch-me-mt0028767421

From Wikipedia, the free encyclopedia · View on Wikipedia

Developed by Nelliwinne