Troika laundromatկամŪkioLeaks, փողերի լվացման սխեմա։ Սխեման կազմակերպել է Ռուսաստանի նախկին խոշորագույն ներդրումային բանկերից Տրոյկա Դիալոգը։ Այս սխեման թույլ է տվել մոտ 4,8 միլիարդ դոլարի միջոցների հոսք ռուսական ընկերություններից դեպի Եվրոպա և ԱՄՆ 2003 թվականից մինչև 2013 թվականի սկիզբը։ Այն բացահայտվել է Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի (անգլ.՝ Organized Crime and Corruption Reporting Project, OCCRP) միջոցով Եվրոպայից և Հյուսիսային Ամերիկայից 21 մեդիա գործընկերների հետ համագործակցության շնորհիվ[1][2][3][4][5]։