«Truth Hurts», ամերիկացի հիփ հոփ երգչուհի Լիզզոյի երգը, որը թողարկվել է 2017 թվականի սեպտեմբերի 19-ին Nice Life և Atlantic Records լեյբլներում[1]։ Թողարկվելուց անմիջապես հետո երգը հիթ-շքերթներում չի ընդգրկվել, սակայն ավելի ուշ հայտնի է դարձել ՏիկՏոկ ծառայության վիրուսային տեսահոլովակում տարածվելու շնորհիվ։ Լիզզոյի Cuz I Love You երրորդ ստուդիական ալբոմի թողարկումից հետո երգը հայտնվել է հիթ-շքերթներում և գլխավորել Billboard Hot 100 հիթ-շքերթը[2][3][4][5][6]։ Երգի հաջողությանը նպաստել է նաև «Someone Great» ֆիլմի մեջ հայտնվելը (2019)[7]։ Երգի տեսահոլովակը ՅուԹյուբում ավելի քան 160 միլիոն դիտում է հավաքել[8]։