Twenty One Pilots

Twenty One Pilots
Դուետը 2015 թվականին
Հիմնական տվյալներ
ԵրկիրԿոլումբուս, Օհայո, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԺանրերԱլտերնատիվ հիփ֊հոփ[1][2], էլեկտրոփոփ[3][4], ինդի փոփ[5], ինդի ռոք[6],փոփ ռոք[7], ռեփ ռոք, էլեկտրոնային ռոք
Գործիքներուկուլելե
Գործունեություն2009-ներկա
ԼեյբլFueled by Ramen
Պարգևներ
Կայքtwentyonepilots.com
Անդամներ
Թայլեր Ջոզեֆ
Ջոշ Դան
Նախկին անդամներ
Նիք Թոմաս
Քրիս Սալիհ
 Twenty One Pilots Վիքիպահեստում
Twenty One Pilots 2016

Twenty One Pilots (ինչպես նաև twenty one pilots և TWENTY ØNE PILØTS) ամերիկյան երաժշտական դուետ, որը ձևավորվել է Օհայո նահանգի Կոլումբուս քաղաքում։ Խումբը ստեղծվել է 2009 թվականին և ստեղծման պահին կազմի մեջ էին մտնում Թայլեր Ջոզեֆը, Քրիս Սալիհը և Նիք Թոմասը, սակայն վերջին երկուսը լքել են խումբը 2011 թվականին։ Ներկա պահին խումբը կազմված է վոկալիստ Թայլեր Ջոզեֆից և թմբկահար Ջոշ Դանից[8]։ Խումբն ավելի հայտնի է Stressed Out, Ride, և Heathens սինգլներով։ Դուետը Գրեմմի մրցանակ է ստացել փոփ դուետի/խմբի ամենալավ կատարման համար՝ Գրեմմիի 59-րդ մրցանակաբաշխության ժամանակ։

Մինչ 2012 թվականին Fueled by Ramen լեյբլի հետ պայամանգիր կնքելը խումբը ինքնուրույն թողարկեց երկու ալբոմ՝ Twenty One Pilots (2009) և Regional at Best (2011)[9]։ Fueled by Ramen լեյբլում առաջին ալբոմը՝Vessel թողարկվեց 2013 թվականին[10]։ Խումբը բեկումնային հաջողության հասավ չորրորդ ստուդիական՝ Blurryface (2015 ) ալբոմի և մասնավորապես Stressed Out և Ride սինգլների շնորհիվ։ Blurryface-ը դարձել է պատմության մեջ առաջին ալբոմը, որի յուրաքանչյուր երգ ստացել է առնվազն ոսկե հավաստագրում՝ Ամերիկայի ձայնագրման ինդուստրիայի ասոցիացիայի կողմից։

  1. «Twenty One Pilots Release New Single "Fairly Local"». samusicscene.co.za. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 9-ին.
  2. xxivmagazine. «INTERVIEW: Twenty One Pilots». XXIV Magazine. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 9-ին.
  3. «Twenty One Pilots projected to top Billboard charts». The Columbus Dispatch. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 9-ին.
  4. «THE PERMANENT RAIN PRESS». thepermanentrainpress.com. Վերցված է 2015 թ․ հուլիսի 9-ին.
  5. Von Einem, Johnny (2014 թ․ հունվարի 20). «INTERVIEW: Twenty One Pilots». XXIV Magazine. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 12-ին.
  6. https://eu.usatoday.com/story/life/music/2014/02/10/studioa-video-meet-indie-rockers-twenty-one-pilots-930-club/5377971/. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  7. https://eu.indystar.com/story/entertainment/music/2018/10/02/twenty-one-pilots-visit-indianapolis-part-2019-tour/1502312002/. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  8. "iTunes Music Twenty One Pilots".
  9. "Twenty One Pilots Biography Billboard" Արխիվացված 2013-10-16 Wayback Machine.
  10. Review of Vessel, Allmusic

From Wikipedia, the free encyclopedia · View on Wikipedia

Developed by Nelliwinne