Ty Dolla Sign | |
---|---|
![]() Թայը 2015 թվականին | |
Հիմնական տվյալներ | |
Ի ծնե անուն | Թայրոն Գրիֆին |
Նաև հայտնի է որպես | Ty Dolla $ign և Ty$ |
Ծնվել է | ապրիլի 13, 1982[1] (42 տարեկան) Լոս Անջելես, Կալիֆորնիա |
Երկիր | ![]() |
Ժանրեր | Հիփ հոփ, R&B |
Մասնագիտություն | Երգիչ, երգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր, ռեփեր |
Գործիքներ | վոկալ, կիթառ, ստեղնաշարային գործիքներ, սեմփլեր, բաս կիթառ, հարվածային համակարգ և սինթեզատոր |
Գործունեություն | 2007-ներկա |
Լեյբլ | Pu$haz Ink, Taylor Gang Records, Atlantic Records |
Անդամակցություն | ¥$? |
Կապված | Վիզ Խալիֆա, YG, DJ Mustard, Ջո Մոսիս, Քանյե Ուեսթ, Future, Թրեյ Սոնգզ |
Կայք | dollasignworld.com |
![]() |
Թայրոն Գրիֆին (անգլ.՝ Tyrone Griffin, ապրիլի 13, 1982[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]), ավելի հայտնի է որպես Ty Dolla Sign (ոճավորված՝ Ty Dolla $ign կամ Ty$, արտասանվում է «Թայ Դալը Սայն»), ամերիկացի երգիչ, երգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր և ռեփեր։ 2011-2013 թվականների ընթացքում մի քանի միքսթեյպ թողարկելուց հետո, 2014 թվականի հունվարին նա թողարկեց իր «Beach House EP» առաջին մինի ալբոմը, որը երաժշտական քննադատների կողմից դրական արձագանքների արժանացել և Billboard 200 ալբոմների հիթ շքերթում զբաղեցրել է 51-րդ հորիզոնականը։ Մինի ալբոմի «Paranoid» և «Or Nah» սինգլները հորիզոնականներ են զբաղեցրել միջազգային մի քանի հիթ շքերթում։ 2015 թվականի նոյեմբերին թողարկվեց Թայի «Free TC» կոչվող առաջին ստուդիական ալբոմը։