U2 | |
---|---|
U2 խումբը 2005 թվականի նոյեմբերին Մադիսոն հրապարակի այգում. ձախից աջ՝ The Edge, Լարի Մյուլեն, Jr, Բոնո, Ադամ Կլեյթոն | |
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Երկիր | ![]() |
Ժանրեր | ռոք, ալտերնատիվ ռոք, փոսթ-փանկ |
Գործունեություն | 1976 | –մինչ այսօր
Լեյբլ | Island, Interscope, Mercury |
Կապված | Passengers |
Պարգևներ | |
Կայք | u2.com |
Անդամներ | |
The Edge, Լարի Մյուլեն, Jr, Բոնո, Ադամ Կլեյթոն | |
![]() |
U2, իռլանդական ռոք խումբ Դուբլինից։ Ձևավորվել է 1976 թվականին։ Խմբի անդամներն են The Edge-ը, Լարի Մյուլեն Jr-ը[1], Բոնոն, Ադամ Կլեյթոնը։ U2-ի արմատները փանկ-ռոք խմբերն են, սակայն խումբը շատ ազդեցությունների է ենթարկվել հայտնի երաժշտության տարբեր ժանրերից։ Խմբի երգերի բառերը, որ հիմնականում գովաբանում են հոգևոր պատկերներ, կենտրոնացված է անձնական թեմաների և հասարակական-քաղաքական մտահոգությունների վրա։
Խումբը ձևավորվել է Mount Temple Comprehensive դպրոցում 1976 թվականին, երբ խմբի անդամները դեռահասներ էին՝ երաժշտական սահմանափակ արհեստավարժությամբ։ 4 տարվա ընթացքում նրանք պայմանագիր են ստորագրում Island Records-ի հետ և թողարկում իրեն առաջին ալբոմը՝ Boy-ը։ Մինչ 1980-ական թվականների կեսերը U2-ն դարձել էր միջազգային մեծություն։ Նրանք ավելի հաջողակ էին որպես շրջագայող խումբ։ Արձագանքելով երաժշտական լճացմանը և քննադատությանը՝ U2-ն վերագտավ իրեն իր 1991 թվականի Achtung Baby ալբոմում. նրանք պար, ինդուստրիալ և ալտերնատիվ ռոք ներդրեցին իրենց երաժշտության մեջ և ունեցան ավելի դեպրեսիային պատկեր։
U2-ն թողարկել է 13 ստուդիական ալբոմներ և բոլոր ժամանակների ամենաշատ վաճառքներ ունեցող խմբերից է։ Խումբն ունի վաճառված մոտ 170 միլիոն ձայնագրություն[2]։ Խումբը հաղթել է 22 գրեմմի մրցանակ՝ ավելին, քան որևէ ուրիշ խումբ։ Rolling Stone ամսագիրը U2-ին դասել է 22-րդ հորզոնականում իր բոլոր ժամանակների 100 լավագույն արտիստների ցանկում[3]։