UK Albums Chart | |
---|---|
Տեսակ | հիթ շքերթ |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Հիմնադրված | հուլիսի 22, 1956 |
Կայք | officialcharts.com/albums-chart |
UK Albums Chart (Միացյալ Թագավորության ալբոմների չարթ), երաժշտական ալբոմների վաճառքների չարթ Մեծ Բրիտանիայում։ Կազմվում է The Official Charts Company (ОСС) ընկերության կողմից և հրապարակվում է Music Week ամսագրում[1] (լավագույն 75), ինչպես նաև ОСС-ի պաշտոնական կայքում[2] (լավագույն 100)։ 200 ալբոմներից բաղկացած ամբողջական ցանկը հրապարակվում է միայն ChartsPlus բյուլետենի տեսքով[3]։
Չարթի հաշվարկին մասնակցելու համար ալբոմը պետք է բավարարի երկու պայմանի, պարունակել ոչ պակաս քան երեք երգ, կամ ունենալ 20 րոպեից ավելի տևողություն, ալբոմը չպետք է դասակարգվել որպես «բյուջետային» (այսինքն պետք է արժենա ավելին քան 4,24 ֆունտը)։ 1989 թվականից գոյություն ունի առանձին չարթ հավաքական ալբոմների համար։
Ալբոմների չարթը զիջում է հանրաճանաչությամբ UK Singles Chart սինգլերի չարթին, քանի որ այստեղ հաշվի են առնվում միայն վաճառքների տվյալները, և անտեսվում են ռադիոհեռարձակման և հեռուստաէկրանին հայտնվելու տվյալները։