UP10TION | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | 업텐션 |
Երկիր | ![]() |
Ժանրեր | քեյ փոփ |
Գործունեություն | 2015 |
Լեյբլ | TOP Media, Studio J |
Կապված | TOP Media Family |
Կայք | u10t.co.kr |
Անդամներ | |
Ուշին, Ջինհու, Հիաո, Կուհն, Վեյ Բիտտո, Սանյոլ, Կյուջին, Հվանհե, Կոգյոլ | |
![]() |
UP10TION կամ U10T (կորեերեն՝ 업텐션), հարավկորեական բոյ բենդ, որի կազմում են Ջինհուն, Կունը, Կոգյոլը, Վեյը, Բիտտոն, Ուշինը, Սանյոլը, Կյուչժինը, Հվանհին և Սյաոն։ Խմբի տղաներն իրենց մասին ազդարարել են Naver TVCast շոուի ժամանակ, 2015 թվականի հուլիսի 19-ին T.O.P Media-ն հայտարարեց նոր շոու-ծաղրանմանակման մասին, որի անունը «King of Masked Rookie» էր, և որի յուրաքանչյուր թողարկման մեջ պիտի բացահայտվեին «UP10TION» խմբի մասնակիցների անունները[1]։ Այդ շուի միջոցով T.O.P Media-ն առաջին անգամ աշխարհին ներկայացրեց UP10TION խումբը։ Որոշ ժամանակ անց հայտնվեց տղաների նոր շոուն՝ «Rising! Up10tion», որով երկրպագուներին ծանոթացնելու էին խմբին։ Գոյություն ունի այդ շոուի կորեական և չինական տարբերակներըը։ 3-րդ և վերջին «U10TV» շոուի ժամանակ մարդիկ կարող էին ավելի մոտիկից ծանոթանալ տղաների բնավորություններին, տեսնել նրանց՝ դեբյուտին պատրաստվելու առանցքային պահերը և կյանքը դրանից հետո։