Unchained Melody

«Unchained Melody»
սինգլը
Ժանրփոփ երաժշտություն
ԵրգահանԱլեքս Նորթ[1]

Unchained melody (Շղթայազերծ մեղեդի), 1955 թվականին գրված երգ, որի տեքստի հեղինակն է Հայ Զարեթը, իսկ մեղեդին գրել է Ալեքս Նորդը։ Նորդը օգտագործում է երաժշտությունը «Շղթայազերծը» ֆիլմի համար, որը պատմում էր բանտային առօրյայի մասին։ Այստեղից էլ առաջանում է մեղեդու անունը։ Թոդ Դունկանը կատարեց ֆիլմի սաունդթրեքը[2]։ Այդ ժամանակից ի վեր մեղեդին դառնում է ստանդարտ երաժշտություն և 20-րդ դարի ամենաշատ կատարված և ձայնագրված երգերից մեկը։ Երգի ամենահայտնի կատարումներից է Ռայթըս Բրադրսի կատարումը[3]։ Համաձայն երգի պրոդյուսերական վարչակազմի, ամբողջ աշխարհում Unchained melody-ի ավելի քան 1500 օրինակ է ձայնագրվել 670 արտիստների կատարմամբ և բազմաթիվ լեզուներով[4]։ 1955 թվականին երգի երեք տարբերակներ՝ Լես Բաքստերի, Օլ Հիբլերի և Ռոյ Համիլտոնի կատարմամբ, տեղ գրավեցին Միացյալ Նահանգների «Բիլբորդ» ամսագրի հրատարակած «Երգերի լավագույն հարյուրյակում» (Billboard Hot 100)[5], իսկ ևս չորս տարբերակներ՝ Օլ Հիբլերի, Լես Բաքստերի, Ջիմմի Յանգի և Լիբերաչիի կատարմամբ, միաժամանակ տեղ գտան Միացյալ Թագավորության տարվա լավագույն քսան երգերի ցանկում։ Սա անգերազանցելի ռեկորդ է ցանկացած երգի համեմատությամբ[6]։ «Unchained melody» և «Do They Know It's Christmas» երգերը միակ երգերն էին, որ առաջին հորիզոնականներ գրավեցին Միացյալ Թագավորությունում՝ չորս տարբեր արտիստների կատարմամբ[7]։ Ձայնագրված հարյուրավոր տարբերակներից ամենահայտնին, թերևս, 1965 թվականի հուլիսի ձայնագրությունն էր՝ Ռայթըս Բրադրսի կատարմամբ։ Բոբի Հեթֆիլդի մենակատարումը դարձավ 20-րդ դարավերջի ամենաշատ լսվող երգերից մեկը։ Այս տարբերակը երկրորդ մեծ ժողովրդականությունը նվաճեց, երբ դարձավ «Ուրվականը» (1990թ.) ֆիլմի սաունդթրեքը։ 2004 թվականին ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն երգերի (AFI's 100 Years...100 Songs) ցանկում գրավեց 27-րդ հորիզոնականը։

  1. ISWC-Net
  2. Robert Rodriguez, The 1950s' Most Wanted: The Top 10 Book of Rock & Roll Rebels, Brassey's, p.90.
  3. Dowling, Stephen (2003 թ․ նոյեմբերի 6). «Entertainment | Brothers in good company with hits». BBC News. Վերցված է 2014 թ․ մարտի 30-ին.
  4. «Unchained Meldoy». Unchained Melody Publishing LLC.
  5. «500 Greatest Songs of All Time». Rolling Stone.
  6. The encyclopedia of singles. 1999. էջ 222. ISBN 0-7525-3337-1. {{cite book}}: Cite uses deprecated parameter |authors= (օգնություն)
  7. «Record Breakers and Trivia : Singles : Individual Hits : Number 1s». Every Hits.

From Wikipedia, the free encyclopedia · View on Wikipedia

Developed by Nelliwinne