Wham! | |
---|---|
Երկիր | Մեծ Բրիտանիա |
Ժանրեր | փոփ, նոր ալիք և կապուտաչյա սոուլ |
Գործունեություն | 1981 |
Լեյբլ | Epic Records և Columbia Records |
Կայք | wham.world |
Wham! Վիքիպահեստում |
Wham!, Ջորջ Մայքլի և Էնդրյու Ռիջլիի դուետ, որը ստեղծվել է 1980 թվականին Լոնդոնում[1][2]։ Ընդամենը երկու տարվա ընթացքում կոլեկտիվի յոթ սինգլները առաջին հորիզոնականներ են զբաղեցրել բրիտանական հիթ-շքերթներում։
Մայքլը և Ռիջլին միասին սովորել էին դպրոցում։ 1981 թվականին նրանք որոշել են ստեղծել The Executive խումբը, սակայն փորձը ձախողվել է։ Այն ժամանակ նրանք Wham! են անվանվել և սկսել են ելույթ ունենալ դուետով, ընդ որում Մայլքը պատասխանատու էր երաժշտության համար, իսկ Ռիջլին՝ իմիջի։ Նրանց առաջին սինգլը՝ «Wham Rap!»-ը (1982), արգելվել է ռադիոկայաններում անցենզուր բառերի պատճառով։ Շուտով հետևել է ևս մեկ գեդոնիստական սինգլ՝ «Young Guns (Go for It)», որի մեջ անդամներից մեկը համոզում է մյուսին հետաձգել հարսանիքը։
Չնայած նրանց աճող հռչակին դեռահաս աղջիկների մեջ, Wham!-ը 1983 թվականի վերջում կորչել են շոուի բիզնեսից․ Ռիջլին ավելի սեքսուալ իմիջի վրա էր աշխատում, իսկ Մայքլը՝ նոր ալբոմի, որի գովազդի համար 1984 թվականի մայիսին թողարկվել է «Wake Me Up Before You Go-Go» սինգլը։ Դա նրանց առաջին սուպերհիթն էր․ դա առաջին տեղ է զբաղեցրել ինչպես Մեծ Բրիտանիայում, այդպես էլ ԱՄՆ-ում։
1984 թվականը ավելի հաջողակ է եղել կոլեկտիվի պատմության մեջ։ Հուլիսին նրանք թողարկել են «Careless Whisper» բալադը, որը դարձել է ամռան խոշորագույն հիթ և եղել է աշխարհի գրեթե բոլոր հիթ-շքերթների բարձրագույն դիրքերում։ Այդ երգը կատարել է Ջորջ Մայքլը, թեև դա գրած էր Ռիջլիի հետ միասին։ Հոկտեմբերին Wham!-ը վերադարձել է Եվրոպայի հիթ-շքերթների առաջին հորիզոնականը «Freedom» սինգլով։
Սուրբ ծննդյան կապակցությամբ թողարկվել է բարեգործական սինգլ «Everything She Wants» և «Last Christmas» ստեղծագործություններով, իսկ 1985 թվականի ապրիլին Wham!-ը դարձել են առաջին արևմտյան սուպերաստղերը, ովքեր գաստրոլներով ելույթ են ունեցել կոմունիստական Չինաստանում[3]։ Երբ նոյեմբերին թողարկվել է նրանց «I’m Your Man» սինգլը, Մայքլը արդեն լուրջ մտածում էր սոլո կարիերայի մասին։ Նրանց հաջորդ սինգլը՝ «A Different Corner»-ը, պաշտոնապես ձայնագրվել է դուետի կողմից, բայց գովազդվել է որպես Մայքլի մենակատար աշխատանքը։
1985 թվականին, երբ դուետը եղել է իր գագաթնակետին, բրիտանական Mark Time Ltd. ընկերությունը թողարկել է Wham! The Music Box երաժշտային խմբագիրը ZX Spectrum համակարգիչների համար։1986 թվականին հայտարարվել է Wham! խմբի բաժանման մասին։ Խմբի հրաժեշտի համերգը կայացել է Լոնդոնի Ուեմբլի մարզադաշտում։ Իսկ հունիսին թողարկվել է նրանց վերջին սինգլը՝ «The Edge of Heaven»-ը։ Ջորջ Մայքլի սոլո կարիերան հաջող էր այն ժամանակ, երբ Ռիջլին միանգամից լքել է շոու բիզնեսը։