«What Lovers Do» | |||||
---|---|---|---|---|---|
Maroon 5-ի սինգլը | |||||
«Red Pill Blues» ալբոմից | |||||
Թողարկված | 30 օգոստոսի, 2017 | ||||
Ֆորմատ | թվային սինգլ | ||||
Ձայնագրված | 2017 | ||||
Ժանր | փոփ[1][2] | ||||
Տևողություն | 3:19 | ||||
Լեյբլ | 222, Interscope | ||||
Պրոդյուսեր | Սեմ Ֆարրար, Բեն Իլիոս, Ջեյսոն Էվիգան, Նոա Պեսսովոյ[3] | ||||
Maroon 5 ժամանակագրություն | |||||
|
|||||
SZA ժամանակագրություն | |||||
|
«What Lovers Do», ամերիկյան Maroon 5 փոփ-ռոք խմբի Red Pill Blues վեցերորդ ստուդիական ալբոմի առաջին սինգլը SZA-ի մասնակցությամբ[4]։ Սինգլը թողարկվել է 2017 թվականի օգոստոսի 30-ին Interscope Records և 222 երաժշտական լեյբլների կողմից։ Երգում պարունակվում է սեմփլ շվեդ երաժիշտ ու պրոդյուսեր Neiked-ի ու բրիտանացի երգչուհի ու համահեղինակ Dyo-ի «Sexual» երգից։ Այդ երգի բոլոր հեղինակներն ընդգրկված են «What Lovers Do» երգի համահեղինակների ցանկում[2][5]։
2017 թվականի օգոստոսին Ադամ Լևինը տեղադրել է տեսանյութ Snapchat-ում, որում նա առաջին անգամ պատմել է, որ խումբը ձայնագրում է համատեղ երգ SZA-ի հետ։ Օգոստոսի 26-ին հայտնի է դարձել երգի անվանումը և սինգլի շապիկը[6], իսկ հաջորդ օրը խումբը 16 վայրկյան տևողությունով նախնական տեսանյութ է տեղադրել իր պաշտոնական կայքում[7]։ Սինգլը թողարկվել է 2017 թվականի օգոստոսի 30-ին[8]։
«What Lovers Do» երգը գրված է Սի-բեմոլ մաժոր տոնայնությոմբ, րոպեում 110 հարված տեմպով[9]։ Ակորդների հերթականությունը՝ E♯5-Gm-F-B♯-E♯, վոկալային դիապազոնն ընդգարկում է երկու օկտավ Ֆա3-ից մինչև Ռե5[10]: