«Արիական գվարդիա»-ի անդամները բողոքում են հակառասիստական միտինգի դեմ Կալգարիում (Կանադա), 2009 թվական մարտի 21[1][2]
White pride (հայերեն՝ Սպիտակ հպարտություն»), կարգախոս, որն օգտագործվել է ԱՄՆ-ում և Կանադայում՝ քարոզելով սպիտակ ռասայի ինքնությունը։ Լոզունգը լայնորեն կիրառվում է սպիտակ նացիոնալիստների, սեպարատիստների և ռասիստների կողմից[3]։ Ակտիվիստները պնդում են, որ «White pride»-ը համարժեք է «Black pride»-ին և այլ համանման տերմիններին, որոնք ցույց են տալիս էթնիկ ինքնությունը։
Քերոլ Սուեյնը և Ռասսել Նիլին պնդում են, որ «White pride» շարժումը հարաբերականորեն նոր է ԱՄՆ-ում, փաստելով, որ միայն 1990-ական թվականների ընթացքում է ծնունդ առել «նոր սպիտակ հպարտություն, սպիտակ բողոք և սպիտակ ռասայական ինքնագիտակցություն»-ը[4]։ Նրանք առանձնացնում են այդ փաստին նպաստող երեք գործոն.
ներգաղթյալների հոսքի կտրուկ բարձրացումը 1980 և 1990-ական թվականներին
դրական խտրականության պատճառով աճի խանգարումը
Համացանցի դերի բարձրացումը՝ որպես բողոք հայտնելու հարթակ[4]
↑Dobratz, Betty A.; Shanks-Meile, Stephanie L. (2001), The White Separatist Movement in the United States: White Power, White Pride, Baltimore: Johns Hopkins University Press, ISBN0801865379
↑ 4,04,1*Swain, Carol M.; Nieli, Russell (2003), Contemporary Voices of White Nationalism in America, Cambridge: Cambridge University Press, ISBN0521016932 page 5{{citation}}: Check |isbn= value: invalid character (օգնություն).