Xbox 360

Xbox 360
Изображение логотипа
ՄշակողՄայքրոսոֆթ
Սերիայի մասXbox
ՆախորդXbox
ՀաջորդXbox One
Թողարկման թվականնոյեմբերի 22, 2005
🌐xbox.com(անգլ.) և xbox.com/it-IT/(իտալ.)
 Xbox 360 Վիքիպահեստում

Xbox 360, Microsoft ընկերության երկրորդ խաղային համակարգը, որը թողարկվել է Xbox-ից հետո։ Xbox 360-ի հակառակորդներ յոթերորդ սերնդի խաղային համակարգերի մեջ կարելի է համարել PlayStation 3-ը՝ Sony Computer Entertainment-ից և Wii-ն՝ Nintendo-ից[1]։ Xbox 360-ի որոշ գործառույթներ ներկայացված են Xbox Live սերվիսով, որը թույլ է տալիս խաղալ համացանցով, ինչպես նաև ներբեռնել տարբեր տեսախաղեր, երգեր և այլն։

Xbox 360-ը պաշտոնապես ներկայացվել է MTV 12 ալիքով 2005 թվականի մայիսին, իսկ ավելի մանրամասն տեղեկատվությունը ներկայացվել է նույն ամսին Electronic Entertainment Expo ցուցահանդես։ Մինչ այդ թողարկված բոլոր համակարգերը հաջողությամբ են վաճառվել բոլոր երկրներում բացի Ճապոնիայից[2] 2010 թվականի հունիսի դրությամբ ամբողջ աշխարհում կար 41,7 միլիոն Xbox 360 համակարգեր[3]։

2010 թվականի հունիսի 14-ի Е3 ցուցահանդեսի ներկայացման ժամանակ Microsoft-ը ներկայացրեց Xbox 360-ի նոր մոդել, որը վաճառքի մեջ մտավ հենց նույն օրը[4]։ Նորաստեղծ Xbox 360-ը դարձավ ավելկի բարակ, քան նախկին մոդելը և համակցված էր Wi-Fi 802.11 b/g/n-ով, օպտիկական աուդիոելքով՝ TOSLINK S/PDIF, հինգ USB 2.0 պորտերով և հատուկ AUX պորտով[5]։ Xbox 360-ի հին մոդելների վաճառքը հենց այդ պահից դադարեցվել է[6]։ Այս շարքի առաջին մոդելը ուներ 250 գիգաբայթանոց կոշտ սկավառակ, սակայն ավելի էկոնոմիկական տարբերակը ունի 4 ԳԲ հիշողության քարտ։

Վերը նշված Xbox 360 S-ի ներկայացման ժամանակ Microsoft-ը հայտարարեց, որ իր համակարգը գոյատևել է իր աշխատանքային ցիկլի միայն կեսը, և որ այն շարունակվելու է թողարկվել մինչև 2015 թվականը[7][8][9]։ 2009 թվականին IGN համակարգչային թեմատիկայի վեբ կայքում Xbox 360-ը անվանվել է վեցերորդ մեծագույն խաղային համակարգը, ընկնելով 25 տեղերից բաղկացած ցանկը[10]։ Electronic Entertainment Expo 2013 խոշորագույն ցուցահանդեսին ներկայացվել է Xbox 360-ի թարմացված դիզայնը։

2016 թվականի ապրիլի 20-ին հայտարարվել է արտադրության դադարեցման մասին։

  1. «FAQ. Xbox 360». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 11-ին.
  2. Tom Magrino. (18 июля 2007). «PS3 sales hit 1M in Japan». GameSpot. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 24 июня 2009-ին.
  3. James Orry (2010 թ․ հուլիսի 23). «41.7 million Xbox 360s shipped life to date». VideoGamer.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 1-ին.
  4. New Xbox 360 Shipping Today, Costs $299 (Kotaku)
  5. Dean Takahashi, VentureBeat. Microsoft to Launch Smaller XBOX 360 Game Console 14 июня 2010
  6. Thorsen, Tor (2010 թ․ հունիսի 14). «New $200 Xbox 360 planned, Elite & Arcade getting $50 price cut». GameSpot. CBS Interactive. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 17-ին. «Moore said that Microsoft is currently working on a second new Xbox 360, which will be offered at the arcade's price point of $200. He declined to say what functionalities the cheaper model would or would not have. […] One likely scenario is the cheaper model will essentially be a slim arcade with no Wi-Fi capabilities or a hard drive. […] Moore also said that going forward, all future models of the Xbox 360 would not have names and would only be designated by their memory capacity»
  7. «E3 2009: 360 to Stick Around Until 2015 — Xbox360 News at IGN». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 11-ին.
  8. Xbox 720 set to launch at the E3 expo in June 2015 | T3 magazine
  9. [1]Արխիվացված 2010-11-26 Wayback Machine New Xbox 360 (Xbox 360 ‘Slim’) Delays Xbox 720 Till 2015 [Xbox 360 Presently 'Mid-Cycle' Says Microsoft: «We’ve Got at Least Another Five Years of this Generation»]
  10. «Xbox 360 is number 6». IGN. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 11-ին.

From Wikipedia, the free encyclopedia · View on Wikipedia

Developed by Nelliwinne