«You Belong With Me», ամերիկացի քանթրի կատարող Թեյլոր Սվիֆթի «Fearless» երկրորդ ալբոմի երրորդ սինգլը։ Երգը գրել է Թեյլոր Սվիֆթը, և այն ինչ-որ չափով ինքնակենսագրական է։ Սինգլն զբաղեցրել է Billboard Hot 100 հիթ-շքերթի երկրորդ հորիզոնականը՝ ստանալով քառակի պլատինե կարգավիճակ, ինչպես նաև ներկայացվել է «Գրեմմի» մրցանակի մի քանի անվանակարգերում։ Երգի համար նկարահանվել է երաժշտական տեսահոլովակ, որն արժանացել է մի քանի մրցանակների, այդ թվում՝ MTV Video Music Awards որպես «Կնոջ լավագույն տեսահոլովակ»։
- ↑ 1,0 1,1 ISWC-Net