Zedd

Zedd
Բնօրինակ անունռուս.՝ Антон Заславский
Նաև հայտնի է որպեսZedd
Ծնվել էսեպտեմբերի 2, 1989(1989-09-02)[1] (35 տարեկան)
Սարատով, ԽՍՀՄ[2]
Երկիր Ռուսաստան և  Գերմանիա
ԺանրերՀաուս երաժշտություն, էլեկտրո հաուս, պրոգրեսիվ հաուս, Դաբստեպ, EDM, էլեկտրոփոփ և ֆյուչը բեյս
Մասնագիտությունդիջեյ, երաժշտական պրոդյուսեր, դաշնակահար, DJ producer, կոմպոզիտոր, պրոդյուսեր, ստուդիական երաժիշտ և երաժիշտ
Գործիքներէլեկտրոնային ստեղնաշար
ԼեյբլInterscope Records, OWSLA և Spinnin' Records
Կայքzedd.net
 Zedd Վիքիպահեստում

Անտոն Զասլավսկի (ռուս.՝ Антон Заславский, սեպտեմբերի 2, 1989(1989-09-02)[1], Սարատով, ԽՍՀՄ[2]), հայտնի է իր Zedd անվամբ, ռուս-գերմանացի երաժիշտ, դիջեյ, երգահան և պրոդյուսեր։ Նա հիմնականում ստեղծում և կատարում է Electro house երաժշտություն, բայց հարստացրել է իր ժանրը և երաժշտական ոճը` ազդելով դաբստեպ և Դասական երաժշտություն վրա։ Զեդդը ծնվել և սկսել է իր կարիերան Գերմանիայի Կայզերսլաութերն քաղաքում։ Զեդդի մինչ օրս ամենահայտնի սինգլներն են հանդիսանում «Stay» Ալեսիա Կարայի հետ միասին, որն իր ամենաբարձր-աղյուսակային սինգլն է, հասնելով Billboard Hot 100-ի 7-րդ հորիզոնականին․ նրա նախորդ այդպիսի սինգլը «Clarity»-ն էր՝ Foxes-ի մասնակցությամբ, որը ԱՄՆ-ի Hot 100-ում թվով 8-րդ և ԱՄՆ-ի Hot Dance Club-ի համար առաջինն էր։ Նրա համագործակցությունը Արիանա Գրանդեյի հետ օգնեց նրան թողարկել «Break Free», որը զբաղեցնում էր 4-րդ հորիզոնականը Hot 100-ում և առաջինը Hot Dance/Electronic Songs-ում։ Զեդդը Գրեմմիի 56-րդ մրցանակաբաշխության ժամանակ հաղթել է «լավագույն պարային ձայնագրություն»-ը իր «Clarity» աինգլով։ Նրա երաժշտությունը նաև ցուցադրվում է Ճապոնիայի ավտոմոբիլային Suzuki-ի ընկերության ավտոմոբիլային գովազդներում, իսկ Ճապոնիայում վաճառվող ավտոմոբիլային մեքենան օգտագործում է Զեդդի կերպարը` ճապոնական շուկայում իրենց ավտոմոբիլային շարքը գովազդելու համար։

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #1030592160 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.

From Wikipedia, the free encyclopedia · View on Wikipedia

Developed by Nelliwinne